Ռուսաստանը հետաքրքրված չէ Եվրամիության մասնատմամբ
Ռուսական կողմը հետաքրքրված չէ Եվրամիության մասնատմամբ. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2015 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է gazeta.ru-ն։
«Մենք հետաքրքրված չենք, որ ԵՄ-ն թուլանա, որ դրանում ինչ-որ ճաքեր հայտնվեն, որ այն փլուզվի։ Մենք հետաքրքրված ենք միասնական, ուժեղ ԵՄ-ով, որի հետ հարմարավետ է աշխատել թե՛ տնտեսական, թե՛ այլ հարցերի շուրջ, սակայն մենք չենք կարող չտեսնել, թե ինչ է տեղի ունենում»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ այսօր կարելի է տեսնել, թե «որքան դժվար է ԵՄ-ում միասնական գիծ ձևավորվում»։










