Ֆինլանդիայում կանանց հանդեպ հարձակում գործելու համար կասկածվող 4 մարդ է ձերբակալվել
Հելսինկիի դատարանը թույլատրել է Մերձավոր Արևելքից 4 ներգաղթյալի ձերբակալությունը, որոնք կասկածվում են բռնաբարությունների և կանանց հանդեպ հարձակումների համար, գրում է Интерфакс-ը:
«Իլտալեհթի» թերթի տվյալներով` նրանցից առնվազն 3-ը ապաստան խնդրողներից են: Ձերբակալվածներից 3-ը ծնվել են 1992-ին, մեկը` 1997-ին:
Հանցագործություններն իրականացվել են նոյեմբերի 1-ին քաղաքի կենտրոնում` երկաթուղային կայարանի մոտակայքում:
Ֆիննական ոստիկանության տեսուչ Պետրի Ռայնիալան հաստատել է տեղեկությունը:










