Եվրահանձնաժողովը որոշել է հասանելիություն ստանալ «Գազպրոմի» պայմանագրերին. Коммерсантъ
Եվրահանձնաժողովն օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք թույլ կտան նրան բացահայտել Եվրոպայում ռուսական «Գազպրոմ» ընկերության առևտրային պայմանագրերի մասին տեղեկատվությունը, հաղորդում է Коммерсантъ-ը:
Թերթի տրամադրության տակ է հայտնվել երկու օրենքի նախագիծ, որոնք պետք է դառնան Եվրամիության էներգամիության ստեղծման հիմնական փաստաթղթերը։
Դրանցից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտում համաձայնագրերի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմի ստեղծմանը, իսկ երկրորդը փոփոխություններ է մտցնում 2010 թվականից գազային մատակարարումների անվտանգության մասին ուղեցույցում:
Եթե ընդունվի առաջին օրենքի նախագիծը, ապա Եվրամիության երկրներին կարգելվի միջկառավարական պայմանագրեր կնքել էներգետիկ ոլորտում՝ առանց Եվրահանձնաժողովի հավանության: Միևնույն ժամանակ, այդ փաստաթուղթը նաև կպարտավորեցնի ԵՄ բոլոր անդամներին երեք ամսվա ընթացքում Եվրահանձնաժողովին ներկայացնել գործող միջկառավարական համաձայնագրերի մասին տեղեկատվությունը։










