ԻՊ-ը 2 պայթյուն է իրականացրել Հոմսում. 24 մարդ զոհվել է

19:08 • 26.01.16

Սիրիայի Հոմս քաղաքում, որը գտնվում է սիրիական կառավարության վերահսկողության տակ, այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 24 մարդ զոհվել է, 100-ը` վիրավորվել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով  Հոմսի նահանգապետին, առաջին պայթյունը որոտացել է, երբ  ականապատ մեքենա են գործի դրել սահմանային անցակետի մոտ:

Ըստ տեղի հեռուստատեսության` այնուհետև մահապարտ-ահաբեկիչը  պայթեցրել է իր գոտին: Վիրավորներից 17-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը` հայտնելով առնվազն 30 զոհի մասին:

 

 

ԻՊ-ը 2 պայթյուն է իրականացրել Հոմսում. 24 մարդ զոհվել է