ՌԴ անվտանգության ծառայությունն ահաբեկչություններ պատրաստող գրոհայինների մասին տվյալներ է ստացել. Коммерсантъ
Սիրիայում կռվող գրոհայիններից մեկը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության քննիչներին հայտնել է նրանց անունները, ում պատրաստել են Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների։
Թերթի տվյալներով՝ քննության հետ գործարքի է գնացել Իսլամբեկ անունով գրոհայինը, ով Սիրիայից վերադարձել է Ռուսաստան, որտեղ կռվել է «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար» կազմակերպությունում, որը ՌԴ-ում ահաբեկչական է համարվում։
Պատիժը մեղմելու դիմաց նա բացահայտել է Սիրիայում գործող, Ռուսաստանից գնացած անդամներից բաղկացած խմբավորումների կառուցվածքը, ինչպես նաև ցուցմունքներ է տվել դրանց անդամների դեմ։
Իսլամբեկի խոսքով՝ գրոհայինները Սիրիայում ապրում էին 30-100 հոգանոց խմբերով, որոնք ձևավորվում էին ազգային պատկանելիության կամ ռազմական գործով մասնագիտացման սկզբունքներով: Մասնավորապես՝ իրենց տներն ունեին ահաբեկիչների «հատուկ ջոկատները»։ Դիվերսանտները, որոնց պատրաստում էին Սիրիայից դուրս գործողությունների համար, դիմակներ էին կրում՝ հայրենիքում չբացահայտվելու համար։










