Կիևում 18 մարդ է մահացել գրիպից

00:12 • 26.01.16

Կիևում համաճարակի բռնկումից հետո գրիպի բարդացումից (թոքաբորբ) 18 մարդ է մահացել:

Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են  Ուկրաինայի Պետական սանէպիդկայանի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գրիպի սեզոնային բարդացումներից (թոքաբորբ) մահացածների թիվը հասել է 18-ի: Նրանց մի մասի մոտ հաստատվել է А տեսակի  վիրուսը:

Կիևի քաղաքային լաբորատորիայի վիրուսաբանական կենտրոնում հունվարի 13-20-ը հետազոտված 65 անձանցից 37-ի մոտ А տեսակի գրիպ է հայտնաբերվել:

 

 

Կիևում 18 մարդ է մահացել գրիպից