Ռուսաստանն Ասադին չի համոզել հրաժարական տալ. Լավրով

13:49 • 26.01.16

Ռուսական կողմը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի շուրջ բանակցություններ չի վարել։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2015 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում։

 

«Դա ճիշտ չէ։ Նախագահ Ասադի հետ նման խոսակցության անհրաժեշտություն չի եղել»,- ասել է նա՝ մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանն Ասադին առաջարկել է հրաժարական տալ։

 

Նախարարը նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ասադի հետ կայացած բանակցությունների արդյունքները բոլորին են հայտնի։
 

Ռուսաստանն Ասադին չի համոզել հրաժարական տալ. Լավրով