ԵՄ նախարարները պահանջել են փոխել Շենգենյան գոտու կանոնները

11:44 • 26.01.16

Եվրամիության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները Հաագայում արտահերթ հանդիպումից հետո դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով օրենսդրական միջոցներ ընդունել, որոնք թույլ կտան երկրներին լուծել ներգաղթյալների հոսքի հարցը, հաղորդում է interfax.ru-ն:

 

Մասնավորապես՝ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պահանջել են ավելի ուժեղ վերահսկողություն իրենց պետական սահմաններին։

 

Գործող օրենքներով՝ Շենգենյան գոտում գտնվող երկիրն իրավունք ունի փակել իր ահմանները մինչև վեց ամիս ժամկետով, սակայն Հաագայի հանդիպման մասնակից նախարարները խոսել են այդ ժամկետը մինչև երկու տարի երկարացնելու մասին:

 

Հարցը կքննարկի Եվրոպական հանձնաժողովը:

 

Հանդիպմանը նաև քննարկվել են ԵՄ արտաքին սահմանների հսկողության միջոցները։ ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ հայտարարել են, որ որոշ երկրների տնտեսությունը կարող է չդիմանալ ներգաղթյալների հոսքին և արտաքին օգնության անհրաժեշտություն կառաջանա։

ԵՄ նախարարները պահանջել են փոխել Շենգենյան գոտու կանոնները