Նյու Յորքի բնակիչը քաղաքի փողոցներով շրջել է սնոուբորդով ու մրցել ոստիկանական մեքենայի հետ (տեսանյութ)
Այս օրերին Նյու Յորքում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել։ Տեղի բնակիչներից Քեյսի Նեյստատն օգտվել է այդ հանգամանքից ու սնոուբորդով մրցել ոստիկանական մեքենայի հետ, գրում է vesti.ru-ն։
Ամերիկացու նկարահանած տեսանյութն ավելի քան 8 մլն դիտում է ունեցել։
Տեսանյութն սկսվում է ոստիկանության հայտարարությամբ, որ ձյան ռեկորդային տեղումներով պայմանավորված՝ քաղաքի փողոցներով կարելի է երթևեկել միայն հատուկ տրանսպորտով։ Մնացածին «կալանք» է սպառնում։
Արդեն մի քանի վայրկյան անց երևում է, թե ինչպես է Նեյստատը սնոուբորդով սահում երբեմնի մարդաշատ մայրուղով՝ բռնելով պարանը, որն ամրացված է իր ընկերոջ մեքենային։










