Իսպանիայում ապագա միանձնուհիներին կընտրեն իրապատում շոուի միջոցով
2016թ. փետրվարի վերջին իսպանական հեռուստաեթերով կհեռարձակվի բավականին ինքնատիպ իրապատում շոու, որը կկրի «Ուզում եմ միանձնուհի դառնալ» (Quiero ser monja) խորագիրը։
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, հաղորդմանը կմասնակցի 5 երիտասարդ կին հավատացյալ, ովքեր «լսել են Աստծո կանչն» ու որոշել են ստուգել, թե որքանով է վճռական իրենց` կյանքն Արարչին նվիրելու որոշումը:
Իրապատում շոուն կտևի 6 շաբաթ, և այդ ընթացքում աղջիկները պետք է համեստ ու հնազանդ կյանք վարեն միանձնուհիների փակ վանքում։ Նրանք պետք է աղոթեն, խնամեն որբերին, տարածեն քրիստոնեական ուսմունքն ու դիմակայեն աշխարհիկ կյանքի գայթակղություններին:










