‎Օդնդաղ սարը երբեք հայկական կողմի վերահսկողության տակ չի գտնվել. հրամանատարը՝ բարձունքի «գրավման» մասին

19:45 • 26.01.16

Օդնդաղ սարի մոտակա տարածաշրջանում հայկական զինված ուժերի դիրքերի դասավորվածության մեջ, հայոց բանակի պաշտպանության ուրվագծում որևէ փոփոխություն չի եղել և հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան լրագրողի հարցադրման, որ ադրբեջանցիների գրում են Օդնդաղի գրավման մասին։


«Պաշտպանության խորքում՝ մեզնից յոթ կիլոմետր հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում հասնել ինչ-որ առավելության»,-նկատեց Սեյրան Օհանյանը։


Նախարարը վկայակոչեց նաև իր կողքին գտնվող այդ դիրքերի զորամիավորման հրամանատարին, ով հայտարարեց, որ Օդնդաղ սարը երբեք չի գտնվել հայկական կողմի վերահսկողության տակ, այն գտնվում է հակառակորդի պաշտպանության առաջավոր եզրի խորքում, որևէ մարտավարական վիճակ չկա՝ այդ սարի վրա ինչ-որ դիտակետ կառուցելու համար:

 

«Ըստ որում՝ սխալ, որովհետև յոթ կիլոմետրից երևում է»,-նկատեց հրամանատարը ու հավելեց, որ եթե Օդնդաղ սարը հայկական կողմի հսկողության տակ չի գտնվել, չի նշանակում, որ չի գտնվի:

 


 

‎Օդնդաղ սարը երբեք հայկական կողմի վերահսկողության տակ չի գտնվել. հրամանատարը՝ բարձունքի «գրավման» մասին