Փարիզի 6 լիցեյից մարդիկ տարհանվել են՝ պայթուցիկ սարքերի մասին ահազանգերից հետո

16:45 • 26.01.16

Փարիզում գտնվող վեց լիցեյ դադարեցրել է աշխատանքը՝ տեղադրված պայթուցիկ սարքերի մասին ոստիկանություն ստացված հաղորդագրություններից հետո, գրում է gazeta.ru-ն:

 

Աշակերտներին տարհանել են ուսումնական հաստատությունների շենքերից, կրթօջախներից յուրաքանչյուրում աշխատում են սակրավորների խմբեր:

 

Ներկայում լիցեյներից և ոչ մեկում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել: