ԻՊ-ը կեղծ փաստաթղթերի պատրաստման մի ամբողջ «արդյունաբերություն» է հիմնել. Ֆրանսիայի ՆԳ նախարար

12:18 • 26.01.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կեղծ փաստաթղթերի պատրաստման մի ամբողջ «արդյունաբերություն» է հիմնել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը, հաղորդում է ABC News-ը։

 

Կազնովն այդ հայտարարությունն արել է եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նա առաջարկել է նոր օպերատիվ խումբ ստեղծել՝ կանխելու կեղծ փաստաթղթերով մարդկանց մուտքը Եվրամիություն:

 

Անցած ամիս հաղորդվել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունը կասկածներ ունի, որ ԻՊ-ը ձեռք է բերել հազարավոր դատարկ սիրիական փաստաթղթեր և առնվազն անձնագիր տպելու 1 մեքենա՝ Սիրիայի կառավարական գրասենյակները գրավելուց հետո:

 

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումն իրականին նման սիրիական անձնագրեր է տպում առնվազն անցած ամառվանից։

 

ԻՊ-ը կեղծ փաստաթղթերի պատրաստման մի ամբողջ «արդյունաբերություն» է հիմնել. Ֆրանսիայի ՆԳ նախարար