Կալիֆոռնիայում փնտրում են բանտից փախած 3 առավել վտանգավոր հանցագործներին

08:54 • 26.01.16

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում փնտրում են 3 առավել վտանգավոր հանցագործների, ովքեր փախել են խիստ ռեժիմի բանտից, գրում է Комсомольская правда-ն։



Ինչպես փոխանցում է ABC հեռուստաընկերությունը, հանցագործները վտանգ են ներկայացնում և կարող են զինված լինել: Նրանք դատապարտված էին սպանության, մարդկանց առևանգման, բռնության և զենքի անօրինական պահման համար:

 

Փախուստի դիմած կալանավորները Վիետնամից են: Ջոնաթան Տիուն, Բակ Տյեն Դուոնգը և Հուսեյն Նայերին, ենթադրաբար, կտրել են իրենց խցիկի ճաղավանդակը և ջրատար խողովակներով հասել բանտի տանիք:



Հեռուստաընկերության տեղեկություններով՝ իշխանությունները սկսել են որոնել հանցագործներին միայն 16 ժամ անց։