Եվրոպայի ամենահարուստ մարդը. BBC-ն Պուտինի «գաղտնի հարստությունների» մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել

11:29 • 26.01.16

BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վերնագրով վավերագրական ֆիլմը, որտեղ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է գաղտնի կարողություն դիզելու հարցում իր իշխանությունն օգտագործելու համար, գրում է tvrain.ru-ն։

 

ՌԴ նախագահը հրաժարվել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին։

 

Ֆիլմի հեղինակը հանդիպել է Կրեմլի նախկին աշխատակիցների հետ, որոնք պնդում են, որ գիտեն, թե ինչպես է Պուտինը «թաքցնում իր հարստությունները»։

 

Ֆիլմի հեղինակի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում ամենահարուստ մարդն է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար:

 

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների համար պատասխանատու ամերիկյան նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Շուբինը պատմել է, որ ԱՄՆ իշխանություններին վաղուց հայտնի է կոռուպցիային Պուտինի ներգրավվածության մասին: ՌԴ նախագահը և նրա մերձավոր շրջապատը ներգրավված են հարստացման տարբեր մեխանիզմների մեջ: Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել 2007 թվականի ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի զեկույցն այն մասին, որ Պուտինի կարողությունը 40 միլիարդ դոլար է։

 

Ֆիլմում նշվում է, որ Պուտինն անշարժ գույք ունի Իսպանիայում: Ռուս գործարարներից Մաքս Ֆրիդզոնը մեղադրում է Պուտինին նրա համար, որ նա իբր ստացել է իր նավթային ընկերության 4 տոկոսը, երբ եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի օգնական: Ընկերությունը ստացել է «Պուլկովո» օդանավակայանում վառելիքի մատակարարման էքսկլյուզիվ իրավունքները։

 

«Սովկոմֆլոտ» ընկերության նախկին ղեկավար Դմիտրի Սկարգան պատմել է հեռուստաալիքին, որ 2002 թվականի մարտին ղեկավարել է Պուտինին Ռոման Աբրամովիչից 45 միլիոն դոլարով «Օլիմպիա» զբոսանավի փոխանցումը։ Նրա խոսքով՝ զբոսանավը փոխանցվել է Պուտինին օֆշորային ընկերության միջոցով, բայց իրական սեփականատերը եղել է անձամբ ՌԴ նախագահը:

 

Եվրոպայի ամենահարուստ մարդը. BBC-ն Պուտինի «գաղտնի հարստությունների» մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել