Շատ դեպքերում պատմությունը քաղաքականացվում է` ծառայելով կոնկրետ նպատակների. Ս. Ֆարմանյանը` ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

10:53 • 26.01.16

Պատմությունը շարունակվող երկխոսություն է անցյալի ու ներկայի միջև,  բայց շատ դեպքերում պատմական անցյալի մեկնաբանությունները ենթարկվում են փոփոխությունների նոր  քաղաքական իրողությունների ու հեռանկարների հանգույն:



Այս մասին Եվրոպայի խորհրդի ազատ դեբատի ժամին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել ֆարմանյանը` հավելելով` «Եվ շատ հաճախ մենք հանդիպում ենք բազում դեպքերի, երբ պատմությունը ոչ միայն օգտագործվում է որպես պատմություն, այլ խեղաթյուրվում է քաղաքական գործիչների կողմից»:

 

Ավելին, ըստ Սամվել Ֆարմանյանի, շատ են դեպքերը, երբ պատմությունը դառնում է  քաղաքականացված՝ ծառայելով կոնկրետ պետությունների քաղաքական նպատակների  ու հեռահար նպատակներին:

 

«Շատ պետություններ փորձում են համախմբել, հավաքել առավել հզորություն շատ հաճախ  օգտագործելով մեխանիզմներ, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի արժեքներին»,- նշեց Սամվել Ֆարմանյանը և հավելեց, որ այս ամենն արվում է առավել շատ քաղաքական հզորության   ամրապնդման  նպատակով:

 

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը նշեց, որ ելույթը նպատակ ունի հնչեցնել իր մտահոգությունը` պատմությունը  վերանայելու փորձերի հետ կապված, որոնց, ըստ նրա, հետևում են քայլեր, որոնք բնորոշ են բռնակալ կառավարման մոդելին:

 

«Եվ այս միտումը տարածվում է Եվրոպայի սահմաններից դուրս»,- ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը՝ ավելացնելով, որ այս առումով Թուրքիան բացառություն չէ

 

Սամվել Ֆարմանյանը հավելեց, որ գլոբալիզացված աշխարհում չափազանց կարևոր է վստահ լինել ինչպես պատմության, այնպես էլ դրա վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների վրա:

 

 

Շատ դեպքերում պատմությունը քաղաքականացվում է` ծառայելով կոնկրետ նպատակների. Ս. Ֆարմանյանը` ԵԽԽՎ-ում (տեսանյութ)