Երևան-Սոչի չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

17:52 • 26.01.16

 

Հունվարի 25-ին, ժամը 09.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության   կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սոչի չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել.տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից, Երևան-Սոչի չվերթի ուղևոր, 1973 թ. ծնված  Արայիկ Խ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է անհայտ տրամաչափի 1 փամփուշտ:
 

Արայիկ Խ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
 

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
 

Կատարվում է հետաքննություն:

Երևան-Սոչի չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել