Ուկրաինայի կառավարությունը կարող է գլխավորել Շվեդիայի նախկին վարչապետ Բիլդտը

10:25 • 26.01.16

Ուկրաինայի կառավարությունն Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է ղեկավարել Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին ուկրաինական «Главком» պարբերականին հայտնել է երկրի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։

 

Բիլդտի նշանակումը կհեշտացնի Կիևի բանակցությունները միջազգային վարկատուների հետ, ինչպես նաև նախագահ Պյոտր Պորոշենկոյին թույլ կտա վերահսկողություն սահմանել կառավարության գործունեության հանդեպ։

 

Բացի այդ, նման կադրային ընտրությունը երկրի իշխանություններին կօգներ Ուկրաինայի բարեփոխումների պատասխանատվության մի մասը թողնել Արևմուտքի վրա։


Միևնույն ժամանակ, Բիլդտի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնին կարող է բացասական ռեակցիա առաջացնել հանրության հայրենասիրական տրամադրություններ ունեցող զանգվածի շրջանում։

 

Յացենյուկին հավանական փոխարինողի համար նշվում են նաև երկրի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի, նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Լոժկինի և այլ անուններ։

Ուկրաինայի կառավարությունը կարող է գլխավորել Շվեդիայի նախկին վարչապետ Բիլդտը