Սիրիայի բանակը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է ազատագրել

09:35 • 26.01.16

Սիրիական բանակը երկուշաբթի խիստ մարտերից հետո Դարաա նահանգում զինյալներից հետ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Մարտական գործողությունները շարունակում են Շեյխ-Միսքինի արևմտյան արվարձաններում։

 

«Քաղաքը չափազանց կարևոր է հակամարտության յուրաքանչյուր կողմի համար։ Գրավելով Շեյխ-Միսքինը՝ իշխանությունները կտրել են Դարաա նահանգի հարավային և արևմտյան մասերի միջև հաղորդակցությունը»,-ասել է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլրահմանը։

 

Նա նշել է, որ քաղաքում ավերածությունները հսկայական չափերի են հասնում։

 

2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը։ Կառավարական զորքերը դիմակայում են տարբեր զինյալ խմբավորումների՝ այդ թվում ահաբեկչական։

 

Սիրիայի բանակը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է ազատագրել