ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտնաբերել է գողացված 70.000 դոլար արժողությամբ պանրի խմբաքանակը
ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտնաբերել է 70.000 դոլար արժողությամբ պանրի խմբաքանակը, որը գողացվել էր Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում, գրում է РИА Новости-ն։
Պանրով բեռնատարը գողացվել էր տեղական տրանսպորտային ընկերությունից։ Իրավապահները հայտնաբերել են կիսակցորդը, որի օգնությամբ իրականացվել է գողությունը։
Ոստիկանության տվյալներով` միջադեպի կապակցությամբ ձերբակալվածներ չկան: Որքան պանիր է գտնվել 16 մետրանոց կիսակցորդում՝ չի հաղորդվում։










