ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը

09:11 • 26.01.16

ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 37 զոհի մասին, գրում է РИА Новости-ն:

 

Նրանք մահացել են ճանապարհային վթարների, ինչպես նաև ձյան մաքրման ընթացքում սրտի կաթվածի հետևանքով։

 

Զոհերը գրանցվել են Վաշինգտոնում, Դելավերում, Կենտուկիում, Մերիլենդում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Օհայոյում, Փենսլիվանիայում, Թենեսիում և Վիրջինայում։

 

ԱՄՆ 11 նահանգներում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, Վաշինգտոնում դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Նյու Յորքում արգելել են մեքենաների երթևեկությունը: Ամերիկյան մայրաքաղաքի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ փողոց։

 

ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը