Երևանյան հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, մեկը հրազենային, մյուսը` կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով. shamshyan.com

23:54 • 26.01.16

Քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, մեկը հրազենային, իսկ մեկը` սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Աղբյուրը հայտնում է, որ բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն դեպքի մասին մանրամասներ հայտնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Երևանյան հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, մեկը հրազենային, մյուսը` կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով. shamshyan.com