Շվեյցարիայում զիկա վիրուսով հիվանդանալու 2 դեպք է գրանցվել
Շվեյցարիայում զիկա վիրուսով հիվանդանալու երկու դեպք է գրանցվել: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է երկրի Հանրային առողջապահության դաշնային վարչությունը:
Վարչության տվյալներով` երկու հիվանդներն էլ ժամանել են արևադարձային կլիմա ունեցող երկրներից: Երկրի բնակիչներին խորհուրդ են տալիս լավ պաշտպանվել մոծակներից, որոնց միջոցով փոխանցվում է վիրուսը, երկար հագուստ կրել և քնել մոծակների ցանցերով պատված վայրերում:
Բժշկական գերատեսչությունից հորդորում են նաև զերծ մնալ այնպիսի երկրներ մեկնելուց, որտեղ տարածված է վիրուսը:
Դրանք հիմնական Լատինական Ամերիկայի երկրներն են: Ավելի վաղ հայտնի դարձած տվյալների համաձայն` լատինամերիկյան մի շարք երկրներում կանանց խորհուրդ են տվել չհղիանալ, քանի որ հիվանդության պատճառով երեխաները մտավոր հետամնաց կարող են ծնվել:










