Այսօր Հոլոքոստի ոգեկոչման միջազգային օրն է
Հունվարի 27-ին աշխարհում նշվում է Հոլոքոստի՝ հրեաներ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիշեցնում է «Ազատությունը»:
1945-ի այս օրը Կարմիր բանակն ազատագրել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը՝ խոշորագույնը «մահվան ճամբարներից»: Տարբեր գնահատականներով այնտեղ սպանվել է 1,5 մլն – 4 մլն մարդ:
Ամբողջ աշխարհում անց է կացվում Հոլոքոստի զոհերի «հիշատակի շաբաթ»՝ կոնֆերանսներով, կրթական ծրագրերով, ցուցահանդեսներով և այլն:
«Հոլոքոստ» տերմինը holocaustosis հին հունարեն բառից է, որը թարգմանաբար նշանակում է «ողջակիզում», «ոչնչացում կրակով»: Եզրույթն առաջին անգամ կիրառել է ապագա նոբելյան մրցանակակիր Էլի Վիզալը՝ որպես այն գազի խցերի խորհրդանիշ, որոնցում սպանում էին հրեաներին 1933-1945 թթ: Իսրայելում և մի շարք երկրներում կիրառվում է նաև «Շոա» եբրայերեն տերմինը՝ «եվրոպական հրեականության աղետ» իմաստով:
Տարբեր գնահատականներով՝ Հոլոքոստին զոհ է գնացել մինչև 6 մլն մարդ:










