Անկարան քրդերի մասնակցության պատճառով կբոյկոտի Սիրիայի հարցով բանակցությունները
Թուրքիան բոյկոտում է Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք բանակցությունները, քանի որ դրան հրավիրված են նաև քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչները, ում Թուրքիան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի սիրիական թևը, տեղեկացնում է Milliyet-ը։
«Իհարկե, մենք բոյկոտում ենք հանդիպումը։ Քննարկվող կողմերի միջև չեն կարող լինել «Ժողովրդավարական միության» ներկայացուցիչներ։ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ է»,-ասել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Երեկ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ գործընթացը կմեկնարկի հունվարի 29-ին և կտևի 6 ամիս։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն աջակցել էր քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին, սակայն դեմ էր արտահայտվել «Ժողովրդավարական միության» ներկայությանը։










