Կատալոնական քաղաքը Իսպանիայի թագավորին «պերսոնա նոն գրատա» է ճանաչել
Կատալոնական Բրեդա քաղաքի իշխանությունների լիագումար նիստում միաձայն որոշում է կայացվել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին, ինչպես նաև իսպանական թագավորական ընտանիքի ցանկացած ներկայացուցչի «պերսոնա նոն գրատա» ճանաչելու մասին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով իսպանական El Mundo-ն` այս առաջարկով հանդես են եկել «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչները:
Քաղաքային իշխանությունների որոշմամբ` միապետը ներկայացնում է այն «պետությունը, որը խոչընդոտում է կատալոնացիների ընտրության իրավունքի ազատ իրագործմանը»:
Բրեդան դարձավ առաջին մունիցիպալիտետը, որը երկրի թագավորին ճանաչել է «պերսոնա նոն գրատա»:










