Սպասվող սառնամանիքն աննախադեպ չէ. պաշտոնյա

17:00 • 27.01.16

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցնում է, որ սպասվող սառնամանիքն աննախադեպ չէ:

«Ամբողջ համացանցը ողողված է այս գիշեր սպասվող ցրտերի մասին տեղեկատվությամբ, այն էլ այսպիսի վերնագրերով, ինչպիսին «աննախադեպ ցուրտ գիշեր», «այս տարվա ամենացուրտ օրը», «սպասվում է -30 աստիճան ցուրտ», ընդ որում չի նշվում, թե որտեղ, և դիտողների մեծ մասը անշուշտ հասկանում են Երևանում, այլ ոչ թե Աշոցքում, Ապարանում կամ Վարդենիսում: Տեղեկացնում եմ, որ սպասվող սառնամանիքն աննախադեպ չէ»,-ասաց նա:

Լևոն Վարդանյանը հիշեցրեց, թե 2008 թ-ի հունվարի 7-24-ը Երևանում և Արարատյան դաշտում գիշերը օդի ջերմաստիճանը -22,-28 աստիճան էր, լեռնային մարզերում մինչև -30... -36, եղել են տարիներ, որ Աշոցքում գրանցվել է մինչև -41 աստիճան ցուրտ:

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրենը կրկին ներկայացրեց այսօր գիշերը հանրապետության տարածքում կանխատեսվող ջերմաստիճանը:

«Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը կանխատեսվում է -28...-33, Լոռիում՝ -27...-32, Տավուշում՝ -17...-22, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում՝ -15...-20, Սյունիքի հովիտներում՝         -12...-17, Սյունիքի նախալեռներում՝ -20...-25, Արցախում -11...-16, Երևանում -17...-19 աստիճան ցուրտ»,-ասաց նա:

 

Սպասվող սառնամանիքն աննախադեպ չէ. պաշտոնյա