Transparency International-ի հրապարակած կոռուպցիայի ընկալման ցանկում Հայաստանը 95-րդն է, ՌԴ-ն ու Ադրբեջանը՝ 119-րդը

10:20 • 27.01.16

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կազմած կոռուպցիայի ընկալման վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը։ 2015 թվականի արդյունքներով մեր երկիրը 100 միավորից ստացել է 35 միավոր։ Հայաստանն այս հորիզոնականը կիսում է Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։

 

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 168 պետություն, որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալային համակարգով։ Ցուցիչը հաշվարկվում է Transparency International-ի սեփական մեթոդիկայով, որը հիմնված է հասանելի վիճակագրական տվյալների և հարցումների վրա։ 

 

2014 թվականի համեմատ Հայաստանի ցուցանիշը վատթարացել է 1 հորիզոնականով. 2014 թվականի արդյունքներով երկիրը հայտնվել էր 94-րդ հորիզոնականում և ստացել 37 միավոր։

 

Ռուսաստանն ու Ադրբեջանը զբաղեցրել են 119-րդ տեղը, Վրաստանը՝ 48-րդ տեղը, Իրանը՝ 130-րդ տեղը, Թուրքիան՝ 66-րդ տեղը։

 

Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Վերջին երկու տեղը զբաղեցրել են ԿԺԴՀ-ն և Սոմալին, նրանց արդյունքները վերջին չորս տարիներին չեն փոխվել։

 

 

Transparency International-ի հրապարակած կոռուպցիայի ընկալման ցանկում Հայաստանը 95-րդն է, ՌԴ-ն ու Ադրբեջանը՝ 119-րդը