Քրդերը չեն հրավիրվի միջսիրիական բանակցություններին
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին հայտնել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի հրավիրվելու Ժնևում միջսիրիական բանակցություններին, տեղեկացնում Reuters-ը։
Երեկ դե Միստուրան հայտարարել էր, որ միջսիրիական բանակցությունների գործընթացը կմեկնարկի հունվարի 29-ին և կտևի 6 ամիս։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ առանց քրդերի մասնակցության Սիրիայի հակամարտության շուրջ բանակցություններն արդյունավետ չեն լինի։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն աջակցել էր քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին, սակայն դեմ էր արտահայտվել «Ժողովրդավարական միության» ներկայությանը։ Իսկ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Ժողովրդավարական միության» մասնակցության պատճառով իրենք կբոյկոտեն բանակցությունները։










