Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Դերաա քաղաքում
Սիրիայի Զինված ուժերը ազգային աշխարհազորի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի հետ համատեղ ոչնչացրել են երկրի հարավարևմուտքում գործող ահաբեկչական խմբավորումների հրամանատարական կետերը:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Սիրիայի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբը: Նրա խոսքով` այսօր առավոտյան Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ վերահսկողություն են հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսկին և Դերաա քաղաքների շրջակայքում:
Նրա խոսքով` իրականացված արշավի արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների կառավարման կենտրոնները, մեծ կորուստներ են կրել նաև կենդանի ուժն ու գրոհայինների սպառազինումը:










