Տաջիկստանի նախագահն իր դստերը նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել

11:54 • 27.01.16

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր դստերը` Օզոդա Ռահմոնին, նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել, հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Օզոդա Ռահմոնը, ով մինչ այդ զբաղեցնում էր Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Նոր պաշտոնում նա փոխարինել է Բախտիեր Խուդոերզոդային:

 

Տաջիկստանի նախագահն իր դստերը նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել