Գերմանացի զբոսաշրջիկը «զվարճանալու համար» բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռը
Գերմանացի զբոսաշրջիկ Սթիվ Թիշլերը խուճապ է առաջացրել Jet Airways ավիաընկերությանը պատկանող և Աբու-Դաբի-Մումբայ չվերթն իրականացնող ինքնաթիռում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ տղամարդը բացել է օդանավի վթարային ելքի դուռը, երբ այն վայրէջք է կատարել։
Ուղևորն անձնակազմի անդամներին ասել է, թե դա արել է «զվարճանալու համար»։
Սակայն անձնակազմի անդամներին այդ արարքը ծիծաղելի չի թվացել։ Կատակասեր ուղևորը Մումբայի օդանավակայանում հանձնվել է ոստիկանությանը։










