Իրանն ԱՄՆ-ից պահանջել է դուրս բերել ամերիկյան ավիակիրն Օմանի ծոցից
Իրանի ռազմածովային ուժերն ԱՄՆ-ից պահանջել են դուրս բերել ավիակիրն Օմանի ծոցից, որտեղ տեղի են ունենում իրանական զորավարժություններ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախազգուշացում ստանալուց հետո ավիակիրը լքել է նշված տարածքը։
Հունվարի կեսերին Իրանի զինվորականներն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող երկու նավ էին կալանել։
Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ին պատկանող երկու տարբեր նավեր՝ 10 նավաստիներով, մտել էին Իրանի տարածքային ջրեր։










