ՌԴ հատուկ ծառայություններն Ուկրաինային զգուշացրել են ԻՊ-ի կողմից պլանավորվող ահաբեկչությունների մասին. LifeNews
Ռուսական հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ահաբեկչություններ են պատրաստում Ուկրաինայում, տեղեկացնում է LifeNews-ը։
Նշվում է, որ այդ տեղեկությունը փոխանցվել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկիչների ցանկում 10 մարդ կա՝ այդ թվում կին մահապարտ՝ 3 տարեկան երեխայի հետ։ Նա պետք է երեխային որպես քողարկող միջոց օգտագործի։
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկիչները պետք է ահաբեկչական գործողություններ իրականացնեն մարդկանց կուտակման վայրերում՝ օգտագործելով պայթուցիկներ ու զենքեր։ Նշվում է, որ ահաբեկչությունները պետք է տեղի ունենան Կիևում։










