ԻՊ-ը հրապարակել է իր ամենահայտնի դահիճի՝ Ջիհադի Ջոնի նոր լուսանկարները

17:15 • 27.01.16

«Իսլամական պետության» զինյալները հրապարակել են Մուհամեդ Էմվազիի նոր լուսանկարները, որն առավել հայտնի է որպես Ջիհադի Ջոն, տեղեկացնում է Independent-ը։ Լուսանկարները հայտնվել են ԻՊ-ին պատկանող ամսագրում։

 

Դրանցում Էմվազին խիտ մորուքով է ու բանդանայով։ Նա զինվորական համազգեստ է կրում և զինված է «Կալաշնիկով» ինքնաձիգով։ Նրա հետևում ռազմական բեռնատար մեքենաներ են։


«Իսլամական պետությունն» ավելի վաղ հաստատել է իր ամենահայտնի դահիճի՝ Ջիհադի Ջոնի մահը։


Նոյեմբերի կեսերին համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռաքքա քաղաքում սպանվել է Մուհամեդ Էմզավին։


Ջիհադի Ջոնը պատանդներից մեկին մահապատժի ենթարկելու ժամանակ ցույց էր տվել դեմքը։ Նա նաև ասել էր, թե պլանավորում է վերադառնալ Մեծ Բրիտանիա՝ «մարդկանց գլխատումը շարունակելու համար»։


Ծագումով բրիտանացի Ջոնը սովորել է Լոնդոնում, իսկ 2015 թվականին Սիրիայից տեղափոխվել է Լիբիա։

Embedded image permalinkEmbedded image permalink

ԻՊ-ը հրապարակել է իր ամենահայտնի դահիճի՝ Ջիհադի Ջոնի նոր լուսանկարները