Մալիում շվեյցարուհուն պատանդ են վերցրել վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ անգամ

14:11 • 27.01.16

Մալիում «Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատանդ են վերցրել Շվեյցարիայի բնակչուհի Բեատրիս Սթոքլիին, գրում է korrespondent.net-ը։

 

Կինը հայտնվել է գրոհայինների տեսանյութում և հաստատել է, որ իրեն պատանդ են վերցրել։

 

Շվեյցարիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ ուսումնասիրում են Մալիում իրենց քաղաքացու առևանգման հետ կապված իրավիճակը։

 

Միսիոներ կնոջն իսլամիստ գրոհայիններն արդեն մեկ անգամ առևանգել էին՝ դա տեղի էր ունեցել 2012 թվականին: Միջադեպից հետո պաշտոնյաները խորհուրդ էին տվել նրան չվերադառնալ Մալի։

 

Գրոհայինների նոր տեսանյութում պնդվում է, որ հենց իրենք են առևանգել Սթոքլիին տարիներ առաջ: 

 

Մալիում շվեյցարուհուն պատանդ են վերցրել վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ անգամ