Իսպանացի ցլամարտիկին քննադատության են ենթարկել՝ երեխային գրկած ցլին սանձելու համար
Անդալուսիայից ցլամարտիկ Ֆրանսիսկո Ռիվերա Օրդոնյեսը, ով Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որտեղ նա իր 5 ամսական դստեր՝ Կարմենի հետ սանձում է ցլին, սոցցանցի օգտատերերի քննադատությանն է արժանացել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Իմ դստեր համար ամենաապահովն իմ ձեռքերում է։ Դա Կարմենի դեբյուտն է, որը ներկայացնում է մեր ընտանիքի ցլամարտիկների 5-րդ սերունդը։ Պապս նույնն արել է հորս գրկած, իսկ նա իր հերթին՝ ինձ։ Ես արդեն նույնն արել եմ իմ դստեր՝ Կայետանայի հետ, իսկ այժմ՝ Կարմենի»,-ասել է Օրդոնյեսը։
«Ֆրանսիսկո Օրդոնյեսի լուսանկարը, որում նա դստերը բերել է «աշխատանքի», որտեղ տանջում է անմեղ կենդանիներին»,- լուսանկարը մեկնաբանել են Twitter-ի օգտատերերը։
Երեխաների պաշտպանության անդալուսական կազմակերպությունը քննություն է սկսել ցլամարտիկի կողմից օրենքը խախտելու առնչությամբ։
«Ոչ մի դեպքում չի կարելի երեխային վտանգի ենթարկել»,-ասել է Իսպանիայի առողջապահության նախարար Ալֆոնսո Ալոնսոն։
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն Օրդոնյեսի գործողություններն ամոթալի է համարել և քննադատել է նրան։










