Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է «ահաբեկչությունը խրախուսելու» համար
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Պաղեստինի հարցում «խրախուսում է ահաբեկչությունը»։
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, Նեթանյահուի քննադատության պատճառը եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում Բան Կի Մունի ելույթը, որում նա Իսրայելին մեղադրել է Պաղեստինում խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու համար և հայտարարել, որ «կեսդարյա շրջափակումը կաթվածահար է անում խաղաղության գործընթացն ու առաջացնում պաղեստինցիների զայրույթը։
«Բոլոր ժամանակներում ճնշված ժողովուրդները ցույց են տվել, որ մարդկային բնույթում ներառված է օկուպացիային արձագանքելը, ինչը հաճախ բարենպաստ առիթ է հանդիսանում ատելության ու ծայրահեղականության համար»,- հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։










