Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան առաջ «Obama killer №1» գրությամբ պաստառ են կախել

16:02 • 27.01.16

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան առաջ «Obama killer №1» գրությամբ և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիմանկարով պաստառ են կախել, հաղորդում է lenta.ru-ն։

 

Նշվում է, որ «Главплакат»-ի կայքում տեղադրված նյութից ելնելով՝ հենց այդ խումբն է ակցիայի նախաձեռնողը։

 

«Տասը մետրանոց պաստառը նվիրված է օտար պետության տարածք ԱՄՆ կառավարության հերթական ռազմական ներխուժման պլաններին»,- գրել են հեղինակները։

 

Նշվում է, որ killer գրությունն ակնարկում է Մերձավոր Արևելք օդա-դեսանտային զորքերի 101-րդ դիվիզիան ուղարկելու որոշման մասին, որը բոլոր հիմնական առաջադրանքներն է կատարել վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի գրեթե բոլոր ռազմական ներխուժումների ընթացքում։

 

«Մենք կարծում ենք, որ հերթական ցամաքային գործողությունը կհանգեցնի արդեն ամերիկյան զինվորականների գործողություններից հետո սովորական դարձած խաղաղ բնակչության շրջանում հսկայական կորուստների»,- կարծում են հեղինակները:

 

Լույս չորեքշաբթի նմանատիպ գրություն է հայտնվել նաև դեսպանատան շենքի վրա։ Անհայտ անձինք այդ գրությունն ամերիկյան դիվանագիտական առաքելության շենքի վրա են պռոյեկտել կանաչ լազերի միջոցով։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պենտագոնի ղեկավարն ասել էր, որ մոտ ապագայում Իրաք կուղարկվի օդա-դեսանտային զորքերի 101-րդ դիվիզիան։

 

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան առաջ «Obama killer №1» գրությամբ պաստառ են կախել