Փարիզի դատարանը պարտավորեցրել է Uber France-ին 1,2 մլն եվրո վճարել տաքսիստներին

17:28 • 27.01.16

Փարիզի դատարանը պարտավորեցրել է Uber France ընկերությանը 1,2 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել Տաքսիների ազգային միությանը, հաղորդում է РИА Новости-ն։

 

Նման պատիժ ընկերությունը կկրի այն բանի համար, որ իր վարորդներն աշխատանքի ընթացքում գործել են այնպես, ինչպես սովորական տաքսիստները, մասնավորապես՝ փորձել են հաճախորդներ վերցնել փողոցից՝ առանց Uber ծրագրով նախնական պատվերի։

 

Տեղեկությունն այն մասին, որ Uber France-ը պետք է զգալի գումար վճարի, ստացվել է Uber առցանց ծառայության և նմանատիպ այլ ծառայությունների տաքսիստների դեմ սովորական տաքսիստների գործադուլի երկրորդ օրվանից հետո։

 

Նախօրեին բողոքի ակցիային մասնակցել է մոտ 2 հազար տաքսիստ։ Գործադուլի օրը տեղի ունեցած միջադեպերի շարքի պատճառով 18 վարորդի ներկայացվել են տարբեր հոդվածներով մեղադրանքներ, այդ թվում՝ անկարգությունների կազմակերպման, հրդեհներ կազմակերպելու և զենք կրելու։

 

Փարիզի դատարանը պարտավորեցրել է Uber France-ին 1,2 մլն եվրո վճարել տաքսիստներին