Ադրբեջանական զինուժը շփման գծում կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ՌՊԳ-7 տիպի նռնականետ

10:11 • 27.01.16
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։


Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /3 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետ /1 արկ/:


ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


 

Ադրբեջանական զինուժը շփման գծում կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ՌՊԳ-7 տիպի նռնականետ