ԱՄՆ-ում տեղացած առատ ձյունն արգելափակել է զույգին տանը (լուսանկարներ)

11:07 • 27.01.16

Միացյալ Նահանգների միլիոնավոր բնակիչներ սաստիկ ձնաբքի պատճառով օրեր շարունակ ստիպված են եղել տնից դուրս չգալ` անվտանգտության նկատառումներից ելնելով։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Նյու Ջերսիում բնակվող ամուսնական զույգը, ի տարբերություն մնացածների, տանն է մնացել ոչ թե սեփական կամքով, այլ ուրիշ տարբերակ չունենալու պատճառով։

 

Շոն Լին և Հելեն Լիուն բառի բուն իմաստով արգելափակված են մնացել տանը, քանի որ ձյան առատ տեղումների պատճառով դրսի դռնից հնարավոր չէր դուրս գալ:

 

Հայտնի է, որ զույգը կարողացել է տնից դուրս գալ միայն փրկարարների ժամանելուց հետո: Նրանք մի քանի ժամում մաքրել են ձյան մի քանի մետրանոց շերտը:

 

Նշենք, որ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում սաստիկ բքի պատճառով գրանցվել է մոտ 50 զոհ։

Shawn Yin (pictured) and Helen Liu of Kendall Park were literally snowed-in after the blizzard dumped enough snow to cover their entire doorway. It even had the imprint of their door when they opened it to get out

The severe weather meant an emergency team couldn't reach them until midday on Sunday

ԱՄՆ-ում տեղացած առատ ձյունն արգելափակել է զույգին տանը (լուսանկարներ)