Սիրիայի ընդդիմության խորհուրդը ժնևյան բանակցություններին մասնակցելու որոշումը կկայացնի հունվարի 27-ին
Սիրիայի ընդդիմության խորհուրդը Ժնևում միջսիրիական բանակցություններին մասնակցելու մասին որոշում կկայացնի հունվարի 27-ին:
Ինչպես հայտնում է Reuters-ը` այս մասին տեղեկացրել է խորհրդի ներկայացուցիչ Սալիմ Ալ-Մուսլատը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեյցարիան թույլտվություն է տվել սիրիական ընդդիմության պատվիրակության մուտքի համար: Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները կմեկնարկեն հունվարի 29-ին Ժնևում:










