Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել հանրապետականների բանավեճերին. The Washington Post
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը չի մասնակցի Հանրապետական կուսակցությունից նախագահի այլ թեկնածուների հետ բանավեճերին, գրում է Газета-ն` հղում անելով The Washington Post-ին:
«Նա, անկասկած, չի մասնակցում Fox News-ի բանավեճերին»,- հայտնել են գործարարի նախընտրական արշավի մամուլի ծառայությունից։
Նախընտրական արշավի մենեջեր Կորի Լևանդովսկին նշել է, որ Թրամփը կմնա Այովա նահանգում և կանցկացնի միջոցառում` իր աջակցությունը հայտնելով զինծառայողներին և վետերաններին։










