ԱՄՆ-ում Զիկա վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել
ԱՄՆ-ում բժիշկները Զիկա վիրուս են հայտնաբերել Վիրջինայի բնակիչներից մեկի մոտ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է նահանգի առողջապահության վարչությունը։
Նշվում է, որ հիվանդությունը տարածվում է միջատի խայթոցից, իսկ ԱՄՆ-ում այժմ ցուրտ է, և հնարավոր է, որ մարդը վարակվել է «տուժած երկրներ այցելելու ժամանակ»։
Հիվանդի ինքնության և վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։
Զիկա տենդի վիրուս է հայտնաբերվել նաև Արկանզաս նահանգի բնակչի մոտ։ ԱՄՆ քաղաքացին ևս վիրուսով վարակվել է ճանապարհորդելու ժամանակ։ Նրա մոտ հիվանդության թեթև ձև է հայտնաբերվել։
Զիկա տենդը կապիկներին բնորոշ սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն՝ միջատների միջոցով։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար։










