Ամստերդամում ոստիկանությունը ներխուժել է օպերային երգչի տուն` նրա երգը բղավոցի նմանեցնելով

12:33 • 28.01.16

Ամստերդամում ոստիկանները ներխուժել են օպերային երգչի տուն` նրա երգը բղավոցի տեղ դնելով։ Երգչի անունը չի նշվում, գրում է Газета-ն:

 

Կատարողի հարևանը դիմել է իրավապահ մարմիններին, քանի որ համարել է, որ երգիչը դարձել է ընտանեկան բռնության զոհ: Նա ոստիկանությանը պատմել է «սարսափելի ճիչերի» մասին:

 

Իրավապահները դեպքի վայր են ժամանել և նույնպես լսել` ինչպես են տնից ճիչեր լսվում: Արտիստը չի մոտեցել դռանը, քանի դեռ ոստիկանները չեն կոտրել այն:

 

Պարզվել է, որ կատարողը տանը եղել է միայնակ: Նա օպերային ձայնագրություն է լսել ականջակալներով և երգել: Իրավապահ մարմիններում պատմել են, որ ոստիկանները, հարևանը և երգիչը ծիծաղել են միջադեպի վրա։

Ամստերդամում ոստիկանությունը ներխուժել է օպերային երգչի տուն` նրա երգը բղավոցի նմանեցնելով