Ավստրալիայում դեռահասը մտադրվել է ռումբ տեղադրել կենգուրուի պարկում
Ավստրալիայում դեռահասը պլանավորել է ահաբեկչություն իրականացնել՝ պայթուցիկը տեղադրելով կենգուրուի պարկում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Սևդեթ Ռամադան Բեսիմ անունով երիտասարդը գտնվել է «Իսլամական պետություն» խմբավորման ազդեցության տակ:
Հարձակումը պլանավորել է իրականացնել Վետերանների օրվան նվիրված տոնակատարության ընթացքում, որին, ավանդաբար, շատ ոստիկաններ են մասնակցում:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որը գրավել է Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի մասն ու խալիֆայություն է հռչակել։










