Կալիֆոռնիայում 3 վտանգավոր հանցագործների բանտից փախչելու գործով 5 մարդ է ձերբակալվել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 5 մարդ է ձերբակալվել բանտից 3 վտանգավոր հանցագործների փախուստի հետաքննության շրջանակում։
Հանցագործներից մեկին` Հուսեյն Նայերիին, իշխանությունները դաժանության համար համեմատում են Հանիբալ Լեկտերի հետ, ով հայտնի է «Գառների լռությունը» ֆիլմից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նայերիի և նրա հանցակիցների որոնումները դեռ ապարդյուն են, հայտնել է Օրանջ շրջանի շերիֆ Սանդրա Հաթչինսոնը: Նրա խոսքով` ձերբակալվածները մասամբ են կապված փախուստի դիմած հանցագործների հետ: Փախուստի հարցում նրանց դերը եղել է բանտի տարածքում գործիքների գաղտնի փոխանցումը, որոնց օգնությամբ կալանավորները դուրս են եկել շենքից։
Շերիֆը հայտնել է, որ քննությունը եկել է այն եզրակացության, որ փախուստի նախաձեռնողը և հեղինակը եղել է Նայերին: Երեք կալանավորներից միայն նա է ունեցել փորձ, խելք և կապեր հանցավոր աշխարհի հետ։










