Հունաստանի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավակ է խորտակվել. կան զոհեր
Հունական Սամոս կղզու մոտ փախստականների տեղափոխող նավակ է խորտակվել, զոհերի թիվը հասել է 24-ի, նրանցից 10-ը երեխաներ են:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ևս 11 մարդ անհետ կորած է համարվում:
Ընդհանուր առմամբ նավակում եղել է 45 մարդ:
Փրկարարական գործողության ընթացքում, որին մասնակցում են հունական առափնյա պահպանության ծառայության ու Frontex եվրոպական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, հաջողվել է փրկել 10 մարդու:
Հունվարի 22-ին Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող երեք նավեր էին խորտակվել, զոհվել էր 44 մարդ՝ այդ թվում 20 երեխա:
Ներգաղթի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է հասել ավելի քան 704 մարդ:
Ամենից ավելի փախստականներ է ընդունել Հունաստանը՝ 560 հազարը, ևս 139,5 հազարը հասել է Իտալիա:
Տարվա սկզբից Եվրոպա հասնելու փորձի ընթացքում ծովում խեղդվել է 3200 փախստական:










