Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապի հետ

16:41 • 28.01.16

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, հաղորդում է gazeta.ru-ն: Այդ տեղեկությունը հաստատել են Վատիկանում:

Հանդիպումը նշանակվել է հունվարի 28-ին՝ հինգշաբթի օրը 11:15-ին: Լրացուցիչ տվյալներ Վատիկանը չի ներկայացրել:

Հաղորդվում է, որ և դերասանին, և Հռոմի պապին անհանգստացնում է կլիմայի փոփոխության խնդիրը:

2016 թվականին Դի Կապրիոն մրցանակ է ստացել Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումում էկոլոգիայի ոլորտում իր աշխատանքի համար: Իր ելույթի ժամանակ դերասանը պատմել է նավթային ընկերությունների «ագահության» մասին:

2015 թվականին Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հարուստ պետություններին ավելի շատ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար:

 

Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապի հետ